|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը հավելեց, որ այս պահին Սեդրակ Քոչարյանին առնչվող բոլոր դեպքերով բողոքները դատարանում են, և պաշտպանական կողմը սպասում է դատական ակտերին։
Նշենք, որ կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը» և «Օրանժ Ֆիթնեսը»։
«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում որոշումներ կլինեն։ Ես դեռ չգիտեմ՝ այդ որոշումներից հետո ինչ են անելու, որովհետև դատական ակտերն անմիջապես ուժի մեջ են մտնում։ Բայց այդ որոշումները որ լինեն, իմ կարծիքով` կբացվեն, ընկերությունները կաշխատեն առնվազն ինչ-որ մի պահ»,- ասաց Օրբելյանը։
Նա նշեց, որ որոշ այլ կապարակնքված ընկերություններ արդեն վերսկսել են աշխատանքը, մինչդեռ Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքված տարածքները դեռ փակ են։ Փաստաբանն օրինակ բերեց նաև Սեդրակ Քոչարյանին առնչվող «Գալերիա» մոլը՝ նշելով, որ այնտեղ վաճառվող ապրանքների մի մասը սեզոնային է։ Նրա խոսքով՝ երկարատև դադարն ընկերությունների համար կարող է բերել ապրանքի արժեքի վերանայման, զեղչերի կիրառման անհրաժեշտության և այլ տնտեսական հետևանքների։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։