|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Լեւոն Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանավորելու որոշումը: ИТАР-ТАСС-ին այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը՝ հավելելով, որ խնդրել են Մոսկվայի քաղաքային դատարանին՝ չեղյալ համարել Բասմաննի դատարանի որոշումը՝ որպես անօրինական եւ չհիմնավորված, եւ սահմանել ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոց:
Սպասվում է, որ հուլիսի 24-ին Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի:
Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր եկամուտների լեգալացում) հոդվածներով: Նրան ձերբակալել են նախկին սենատոր, այժմ ցմահ բանտարկված Իզմեստեւի ցուցմունքների հիման վրա` «կինգիսեպյան» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում: