|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Արցախահայերի վերադարձը շատ կարևոր է Իրանի համար, և Իրանը պաշտոնական խողովակներով բարձրաձայնում է այդ մասին։ Անդրկովկասում էթնիկ փոփոխությունն անթույլատրելի է Իրանի համար․ ուստի, Արցախահայերի բռնի տեղահանումն Իրանն անօրինական է համարում։ Իրանը պահանջում է, որպեսզի Արցախցիները վերադառնան իրենց հայրենիք և իրենց անվտանգությունն ապահովվի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։
«Իրանի համար նաև անընդունելի է այն խոսույթը, որ ասում են՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան․ էթնիկ փոփոխություն ասելով Իրանը նաև սա նկատի ունի»,-ասաց իրանցի փորձագետը։
Մեր այն դիտարկմանը, որ դա ինչ հետևանքներ կարող է ոնենալ և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար, Փույա Հոսեյնին ասաց։
«Միանշանակ Սյունիքի հարցն է առաջանում, որտեղ բնակվելով, ադրբեջանցիները կարող են աստիճանաբար իրավունքներ պահանջել, այդ թվում՝ անվտանգային, և դա հիմք կհանդիսանա, որ Թուրքիան ռազմական ուժով միջամտի, Ադրբեջանը միջամտի, ինչի հետևանքով Սյունիքի անվտանգությունը շատ խոցելի կդառնա, հիմքեր կստեղծվի, որ Սյունիքում իավունքներ ձեռքբերեն»,-ասաց իրանցի փորձագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։