|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Քիոմարս Հեյդարին Բանակի օրվա կապակցությամբ հիշեցրել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած «Խայբերիի հաղթողները» իրանական զորավարժությունները՝ կրկնելով, որ Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություն տարածաշրջանում. հայտնում է «Дневник иранского журналиста» հեռագրային ալիքը։
Գեներալ Հեյդարին նշել է. «Ղարաբաղյան պատերազմի օրերին, որը տեղի ունեցավ մեր հյուսիսարևմտյան և ռազմավարական սահմանների մոտ, տեղեկացանք, որ սիոնիստական ռեժիմի ուժերը ներկա են եղել հակամարտող երկրներից մեկում (Ադրբեջանում) և ձգտում են փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով անցկացվել են «Խայբերի Հաղթանակներ» զորավարժությունները»։
Նա ասել է, որ Իրանը երկու պայման է առաջ քաշել։ Առաջինն այն է, որ տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունն անընդունելի է Իրանի համար, երկրորդը՝ սիոնիստական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից։
«Մենք տարածաշրջանում մնացինք այնքան ժամանակ, քանի դեռ այդ պահանջները չկատարվեցին։ Այնուամենայնիվ, մենք դեռ տեսնում ենք սիոնիստական շարժումներ տարածաշրջանում», - ասել է Հեյդարին: