|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը չի ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և մեծացնել ռազմաքաղաքական լարվածությունը։ Այս մասին ասվում է խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կայացել է նոյեմբերի 23-ին, Մինսկում, սակայն վերջնական հռչակագիրը հրապարակվել է միայն հիմա։ Հանդիպմանը չեն մասնակցել Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտության գոտիներում օտարերկրյա ահաբեկիչների, զինյալների տեղաշարժի առնչությամբ»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։
«Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջև ռազմական առճակատումը կանխելու համար»,- ասել են հռչակագրի հեղինակները։
Փաստաթուղթը նաև աջակցություն է հայտնում «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու» ջանքերին։