|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները փորձառու ու իմաստուն մարդիկ են և ճիշտ որոշում կկայացնեն ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Այս մասին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«ՀԱՊԿ միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատրաստ է կատարել պետությունների ղեկավարների կողմից ընդունված ցանկացած որոշում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում հետ էր կանչվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Թեև Հայաստանի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացուցիչ ունենալու ժամկետը դեռ չի սպառվել, Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել էր իր թեկնածուին և ստացել կազմակերպության մյուս անդամների համաձայնությունը, բացառությամբ Հայաստանի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով: