|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ, ներկայումս երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Այդ մասին լրագրողներին այսօր հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը. հայտնում է Интерфакс-Беларусь-ը:
«Մայիսի 22-ին ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների կողմից որոշում կկայացվի Բելառուսի ներկայացուցչի` 2020-ի հունվարի 1-ից նշանակման մասին (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին զեկույց ներկայացնելու համար), ինչպես դա նախատեսված է Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ»,- ասել է նա:
Սեմերիկովը նշել է նաև. «Այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, սակայն, կապված ֆորս մաժորի հետ, գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին»: