|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից երկկողմ հարաբերությունները խզելու ցանկություն չի տեսնում և հույս ունի՝ շուտով ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, իսկ դեսպանատունը կսկսի ամբողջ թափով աշխատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Մենք կարծում ենք, որ պետք չէ ընդհատել կապը, պետք չէ խզել դիվանագիտական հարաբերությունները. դա սխալ որոշում կլիներ: Ըստ իս՝ ամերիկյան կողմը ևս չի ցանկանում խզել երկու երկրների միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ մոտ ապագայում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, և դեսպանությունը նոր թափով կսկսի աշխատել»,-նշել է նա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել էր դիվանագետ Լին Թրեյսիի թեկնածությունը: Ռուսաստանն արդեն հաստատել է նրա թեկնածությունը, մնացել է՝ այն հաստատվի ամերիկյան սենատում: