|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն նպատակ չունի հարվածել Իրանի «Բուշեր» ատոմակայանին՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած վերջնագրի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին-ն:
«Ես կարծում եմ, որ «Բուշերը» չի ներառվի այդ ցուցակում, քանի որ հետևանքները պարզապես աղետալի կլինեն բոլորի համար: Կարծում եմ՝ ամերիկյան ղեկավարությունը բավարար ողջախոհություն կցուցաբերի դա չանելու համար», - «Ռուսաստան և Հնդկաստան. դեպի երկկողմ հարաբերությունների նոր օրակարգ» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է Ռուդենկոն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի Իսլամական Հանրապետության էլեկտրակայանները՝ սկսելով ամենախոշորից: