|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա ընթացիկ ամսաթվերից սկսած մինչև փետրվարի կեսերը։ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է ճեպազրույցում։
Փսակին մտահոգություն է հայտնել, որ «Ռուսաստանի կառավարությունը ներխուժում է նախապատրաստում»: «Մենք դա տեսել ենք նախկինում, այն մեզ հետ է տանում դեպի 2014 թվականը»,- ասել է նա` հավելելով, որ դիվերսիաները և տեղեկատվական գործողություններ են իրականացվում, որ Ուկրաինային մեղադրեն արևելյան Ուկրաինայում ռուսական ուժերի վրա մոտալուտ հարձակումներ նախապատրաստելու համար: Ռուսական ռազմական պլանների մեջ ռազմական ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում ակտիվություն է ցուցաբերվում, և ներխուժումը կարող է սկսվել հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը:
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ Ռուսաստանը, իբր, աշխատանքային խումբ է պատրաստել՝ «Ուկրաինայի արևելքում կեղծ դրոշով օպերացիա» իրականացնելու համար: Ժամկետներ էին նշվում դարձյալ հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հրապարակումները, ասել է, որ նման տվյալները ոչնչով չեն հաստատվում և անհիմն են։