|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2013 թվականի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի քրեական գործը դեռ ընթացքի մեջ է, թեև հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակելու գործի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ըստ նրա` Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի գործը ոչ միայն չի ավարտվել, այլև ակտիվ փուլում է: «Անհասկանալի պատճառներով գործի քննությունն արհեստականորեն հետաձգվել է մինչև օգոստոսի կեսերը: Հավանաբար, այդպես են արել, քանի որ այդ ընթացքում մամուլն ավելի պասիվ է, մարդիկ էլ գնում են հանգստի, և բոլորի ուշադրությունն այլ խնդիրների վրա է: Կարծում եմ` պատրաստվում են հերթական անարդար որոշումը կայացնել, որը հնարավորինս անարձագանք կմնա»,- ասաց փաստաբանը: