|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։ Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք առաջնորդը չի հստակեցրել, թե Թուրքիան ինչ քայլերի է պատրաստ, և ինչ պարտավորությունների մասին է խոսքը՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
«Այժմ մենք ցանկանում ենք լուծում գտնել ներկայիս ճգնաժամից երկխոսության և դիվանագիտության միջոցով: Մենք շարունակում ենք Ռուսաստանին և Ուկրաինային կոչ անել կառուցողական և զսպված պահվածք ունենալ: Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջները»,- ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Թուրքիան հենց սկզբից պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ «Մենք հստակ դիրքորոշում ենք որդեգրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու՝ Ռուսաստանի քայլերի դեմ, հատկապես՝ Ղրիմի անեքսիայի»,- ասել է Էրդողանը։