|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից։
«Ադրբեջանը պարտավորվում է պահպանել միջազգային հանրության միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմանագիրը և չհարձակվել հայ բնակչության վրա, այդ թվում` Արցախում։ Նման ագրեսիվ գործողությունները պետք է դատապարտվեն Ավստրալիայի և այլ երկրների կառավարությունների կողմից, հատկապես այս ժամանակահատվածում, երբ աշխարհը պայքարում է համաշխարհային համավարակի դեմ»,- նշված է բարեկամական խմբի հայտարարության մեջ, որը ստորագրել են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի համանախագահ Ջոնաթան Օ՝Դին և նախագահի տեղակալ Ուոլթ Սեկորդը։