|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթեզա Միրիանը հայտարարել է, որ ապրիլի 9-10-ը հայ զինվորականների հետ զորավարժությունները անցել են բարձր մակարդակում, հաղորդում է Mehr-ը:
Գործի են դրվել թեթև և ծանր սպառազինություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունները։ Գեներալը նաև հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է հարևանների տարածքային ամբողջականության սկզբունքին:
Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում երկու երկրների սահմանային գոտում: