|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Նախատեսվում է, որ ստորաբաժանումը 2023 թվականի հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրատ» զորանոց», - նշվում Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել էր, որ դաշինքի 700 զինվորականներ տեղակայվելու են Կոսովոյում։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի զինվորականների ևս մեկ գումարտակի պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք պատրաստ լինեն Կոսովոյում տեղակայվելուն: