|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բուլղարացի բրիգադային գեներալ Վալենտին Ցանկովը Dir.bg պորտալին տված հարցազրույցում Սև ծովում իրավիճակը համեմատել է Մեծ հայրենական պատերազմից առաջ Խորհրդային Միության և Գերմանիայի սահմանին տեղի ունեցածի հետ և զգուշացրել Ռուսաստանի ու ՆԱՏՕ–ի միջև ռազմական բախման վտանգի մասին:
Ըստ զինվորականի՝ Սև ծովը դարձել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի անմիջական շփման վայրը, քանի որ այնտեղ պարբերաբար անցկացվում են զորավարժություններ, որոնք կողմերին թույլ են տալիս պատրաստվել իրական ռազմական գործողությունների: Ցանկովը ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի «Ծովային քամի» զորավարժությունների աննախադեպ մասշտաբին`միաժամանակ մատնանշելով տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխող դիրքը:
Գեներալը նշել է, որ Ռուսաստանը դեմ է այդ զորավարժություններին՝ պաշտպանելով իր սահմանները, և շեշտել է, որ ցանկացած այլ երկիր նույնպես դա կաներ: