|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհային նախազգուշացրել է Ադրբեջանին Իրանի սահմաններում արկածախնդրություններից։
«Ադրբեջանը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի սխալները և պետք է իմանա, որ Իրանը երբեք թույլ չի տա, որ իր սահմաններին վտանգվեն», - ասել է Թանհային՝ ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը. հայտնում է ISNA-ն։
«Իսլամական Իրանում և նրա սահմանամերձ շրջաններում անդորրը խախտելուն ուղղված ցանկացած քայլի կհետևի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական պատասխանը»,- ասել է նա։