|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Գիշերվա ընթացքում իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մի քանի թիրախների՝ հարավային Լիբանանի երեք առանձին շրջաններում, հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածներից մեկը կատարվել է Թեյր Հարֆում գտնվող «Հեզբոլլահի» զինյալի ուղղությամբ։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով, առանձին հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» դիտակետին և Խիամում շարժման օգտագործած շենքերին: