|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) երեքշաբթի հայտարարել է Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» շարժման հրթիռային ստորաբաժանման հրամանատար Ալի Թաուֆիք Դուեյքի ոչնչացման մասին:
«ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավային Քֆար - Ջուզ շրջանում հարվածել է «Հեզբոլլահ» միջին հեռահարության հրթիռների ստորաբաժանման հրամանատար Ալի Թաուֆիկ Դուեյքին եւ ոչնչացրել այն»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Դուեյքը պատասխանատու է եղել Իսրայելի հյուսիսային և կենտրոնական շրջաններում ավելի քան 300 արկ արձակելու համար: