կարևոր
631 դիտում, 40 րոպե առաջ - 2026-09-14 23:07
Աշխարհ

Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում. Նեթանյահու

Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում. Նեթանյահու

Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք ևս մեկ հսկայական հաղթանակ ենք տարել «Հեզբոլլահի» նկատմամբ։ Մենք ոչնչացրել ենք նրա խոշոր ահաբեկչական հենակետը Բոֆորի և Ալի ալ-Թահերի բարձունքներում»,- ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքականությունը Լիբանանի հարցում չի փոխվել։ «Մեր քաղաքականությունը հստակ է․ մենք շարունակելու ենք Լիբանանի անվտանգության գոտում ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները։ Մենք շարունակելու ենք վերացնել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ»,- հայտարարել է վարչապետը։