|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելը չի հանդուրժի հայկական Հոլոքոստը ժխտող Էրդողանի բարոյախոսությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի հանդուրժի Էրդողանի բարոյախոսությունը, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է հայերի Հոլոքոստը և քրդերի զանգվածային ջարդեր կազմակերպում իր երկրում»,- նշել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա թիմը «իրենց մի շարքի մեջ են դրել Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի և Իոսիֆ Ստալինի հետ»։
Նշենք, որ Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որը չի թաքցնում Հայաստանի տարածքի հետ կապված իր հեռահար ծրագրերը և պարադոքսալ կերպով շարունակում է մնալ և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի մերձավոր դաշնակիցը։