|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանական Bauer Media Group հրատարակչությունը հայտարարել է Landser ամսագրի հրատարակության դադարեցման մասին: Ամսագիրը քննադատության էր ենթարկվել նացիզմի գովաբանման եւ Հոլոքստի մերժման համար:
Landser-ը հրապարակում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի զինվորների մասին պատմվածքներ՝ հաճախ ներկայացնելով նրանց ռոմանտիկ և դրական լույսի ներքո։
Վերջին շրջանում Landser-ը մեծ մասսայականություն էր սկսել վայելել ծայրահեղ աջ անջատողականների շրջանակներում: Ըստ մեղադրանքների' իր հրապարակումներում ամսագիրը փորձել է նվազեցնել Հոլոքոստի մասշտաբները եւ հետեւանքները:
Bauer Media Group հրատարակչությունը հաղորդել է, որ ամսագիրը փակում է հրատարակչության պահանջներին չհամապատասխանելու համար: