|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նորաձևության բնագավառի հեղինակավոր Vogue ամսագրի ռուսական տարբերակի խմբագրությունը հանրահայտ Victoria\'s Secret ընկերության «հրեշտակ» Ստելա Մաքսվելի հետ որոշել է յուրահատուկ ֆոտոսեսիա կազմակերպել Հայաստանի տարածքում. հայտնում է vogue.ru-ն:
Նշվում է, որ թիմը Հայաստանում անցկացրել է ընդամենը 3 օր, սակայն դա բավական է եղել` երկրի հմայքը բացահայտելու համար:
Գաղափարի հեղինակն է ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Մուշեգենին: Խմբագրությունը դիմել է նրան էթնիկ հագուստներով յուրահատուկ ֆոտոշարք անելու առաջարկով։ Մուշեգենը, ով ազգությամբ հայ է, խորհուրդ է տվել մեկնել Երևան:
Նշենք, որ ֆոտոշարքն իրականացվել է Գառնիում, ինչպես նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տանը։ Նկարահանվել է նաև Ջիվան Գասպարյանը:
Առավել մանրամասն` vogue.ru-ում:






