|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «անհիմն» է անվանել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի մեղադրանքները, համաձայն որոնց` Ռուսաստանը մեղավոր է Դամասկոսի Արևելյան Գուտա արվարձանում ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովի խոսքով` ռուսական կողմը համաձայն չէ այդ մեղադրանքների հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել էր, որ Արևելյան Գուտայում գնդակոծության հետևանքով 100 մարդ է զոհվել, և կոչ էր արել Ռուսաստանին` դադարել աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: