|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի այն մեղադրանքները, ըստ որի չինական TikTok հավելվածը ամերիկացիներին հետևում է, անվանել է անհիմն:
Ավելի վաղ Թրամփի շտաբը Facebook-ի իր էջում տեղադրված գովազդում մեղադրում էր TikTok-ին ամերիկացիներին լրտեսելու մեջ:
«Այս հայտարարությունները բացարձակապես զուրկ են փաստական հիմքերից», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չէր բացառել, որ TikTok- ը կարող է արգելվել ԱՄՆ-ում Չինաստանի այլ սոցիալական ցանցերի հետ միասին այն հիմքով, որ նրանք կարող են մասնավոր տեղեկությունները փոխանցել Չինաստանի իշխանություններին: TikTok- ը նշում է, որ ինքը երբեք տեղեկատվություն չի փոխանցել ՉԺՀ իշխանություններին և մտադրություն չունի դա անել: