|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության այն հայտարարությունը, թե Ղարաբաղի շփման գծի մարտերում Հայաստանը կիրառում է Իրաքից և Սիրիայից վարձկանների, չի համապատասխանում իրականությանը. ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, թե կարողացել է վարձկանների խոսակցություններ լսել, որոնք իբր մասնակցել են Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողություններին. ըստ նախարարության` Հայաստանը մարտերում օգտագործում է Իրաքից և Սիրիայից եկած վարձկաններին:
«Սրանք բացարձակապես սխալ հայտարարություններ են»,- ասել է գործակալության աղբյուրը: «Եթե նկատի ունեն քրդերին, ապա նրանք ունեն իրենց սեփական խնդիրները, որպեսզի չպայքարեն Հայաստանի կողմից»,- ավելացրել է կուսակցության ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ Թուրքիային ձեռնտու կլիներ վարձկաններ ներգրավելու գաղափարի առաջխաղացումը, որպեսզի արդարացնի իր կողմից իրականացված միջամտությունները: