|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մի հատ ամփոփենք օրը. գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«1. Առավոտյան հայտնի է դառնում, որ որոշ զորամասերում հանում են Արցախի, Նժդեհի, պատմական Հայաստանի մասին հիշատակումներով վահանակները։
2. Ի պատասխան Բաքվից դժգոհություններին, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ են տվել տեսնել նիկոլա-ալիևյան գալիք պայմանագրի ինչ-որ տարբերակ, Նիկոլը հայտարարել է ԱԺ-ում, թե. «Գնացել եք, կարդացել եք (Ադրբեջանի հետ պայմանագրի փոխանակվող կետերը), էնքան եք կարդացել՝ էլ չեք կարդա»։
3. ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ (!!!) սպառնում է պատժել հայ զինծառայողներին, որոնք կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
4. Հրապարակվում է Լոռվա մարզպետի ստորագրած հրահանգ, ըստ որի դպրոցների պատերից և միջանցքներից պետք է հանվեն «տարատեսակ պաստառները ... և դիդակտիկ նյութերը»։ Չհասկացողներին ասեմ, որ խոսքը էլի Արցախի, հայ հերոսների հիշատակումների մասին է»։