|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Երևանում և Բաքվում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը: Այդ մասին Կլաարը գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի այս ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,-նշել է նա: