|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանում է ներկայացրել տեսանյութի առնչությամբ, որում երևում էր, թե ինչպես են Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն աշխատում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Կլաարը թեմայի վերաբերյալ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։
«Տարածվում է տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդները դիտարկում Լաչինի միջանցք տանող ճանապարհը։ Այդ պահին նրանք գտնվել են հսկիչ-անցագրային կետի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանից մոտավորապես 1․2 կիլոմետր հեռավորության վրա։ ԵՄ դիտորդական առաքելությունը՝ իր մանդատին համապատասխան, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և Լաչինի միջանցք չի մտել»,- պարզաբանել է Կլաարը։