կարևոր
2974 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 14:23
Քաղաքական

Անձամբ հենց դուք ֆեյսբուքից դուրս ի՞նչ եք անում, քանի՞ բողոքի ցույց եք կազմակերպել, քանի՞ «վճռական գործողություն» եք իրագործել․ Կարեն Վրթանեսյան

Անձամբ հենց դուք ֆեյսբուքից դուրս ի՞նչ եք անում, քանի՞ բողոքի ցույց եք կազմակերպել, քանի՞ «վճռական գործողություն» եք իրագործել․ Կարեն Վրթանեսյան

Ամեն խայտառակ դեպքից հետո, երբ մարդիկ սկսում են ՖԲ-ում նիկոլական օկուպացիոն ռեժիմը կամ դրա առանձին ներկայացուցիչներին քլնգել, հանկարծ ինչ-որ կերպարներ են ծլում ու սկսում են գրել. «Ֆեյսբուքում էս ձեր գրելուց ի՞նչ օգուտ» կամ «Յանմ, որ 100րդ անգամ գրեցիք, որ Նիկոլն ա մեղավոր, խի ո՞վ չգիտի, որ Նիկոլն ա մեղավոր, թարգեք» և այլն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող, անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Նախ՝ շատ հարցերում ՀՀ բնակչության մեծ մասը, այո, իսկապես չգիտի, որ Նիկոլն է մեղավոր։ Շատերը դեռ հակված են մեղադրելու «գեներալներին», «նախկիններին», Պուծինին, սիոնիստներին ու նույնիսկ հայ ծնողներին, որոնք իրենց երեխաներից ռեմբոներ չեն դաստիարակում, բայց երբեք ոչ Նիկոլին, որովհետև դե «ի՞նչ կարա անի խեղճ Նիկոլը»։

Երկրորդը՝ բա դո՞ւք, անձամբ հենց դուք Ֆեյսբուքից դուրս ի՞նչ եք անում։ Քանի՞ բողոքի ցույց եք կազմակերպել, քանի՞ մարդ եք մոբիլիզացրել, քանի՞ «վճռական գործողություն» եք իրագործել։

Եւ ըստ այդմ հարց է առաջանում. իսկ ո՞րն է կոնկրետ ՁԵՐ ՇԱՀԸ Ֆեյսբուքում Նիկոլի քննադատներին լռեցնելու։ Եթե Ֆեյսբուքն անիմաստ է, բա ձեր գրելու իմաստը ո՞րն է, այ «անիմաստներ»։
Հ.Գ. Ո՛չ, ես չեմ կարծում, որ միայն Ֆեյսբուքում գրելով հնարավոր է Հայաստանն ազատագրել նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմից։ Բայց վստահ եմ, որ Ֆեյսբուքում կամ ցանկացած այլ հարթակում ԼՌԵԼԸ միայն ու միայն Նիկոլի ռեժիմին է օգուտ։ Ո՛չ էլ պնդում եմ, թե պետք է նիկոլենց ամեն էշությանը արձագանքել, քանի որ իրենց թելադրած օրակարգերը հիմնականում փուչ են և զուտ մարդկանց օրը անիմաստ թեմաներով զբաղեցնելու համար են»։