կարևոր
3256 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 16:31
Քաղաքական

Ովքեր փորձում են հակադրել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը, իրականում հենց ՀՀ ինքնիշխանության դեմ են պայքարում․ Կարեն Վրթանեսյան

Ովքեր փորձում են հակադրել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը, իրականում հենց ՀՀ ինքնիշխանության դեմ են պայքարում․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Արցախը ոչ միայն հայկական հող է, Արցախը ոչ միայն Հայաստանի մաս է, Արցախը նաև հայկական պետականության մաս է։

Արցախը Հայաստանի ինքնիշխանության կրիտիկական կարևորության բաղադրիչներից է։

Ովքեր փորձում են հակադրել Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը, իրականում հենց ՀՀ ինքնիշխանության դեմ են պայքարում։

Ու սա ոչ միայն իմ՝ որպես հայ ազգայնականի, համոզմունքն է, ես նման բան լսել եմ, օրինակ՝ ԵՄ քաղաքական խոհանոցից քաջատեղյակ, պարբերաբար այդ խոհանոց ելք ու մուտք անող, ինչ-ինչ կաբինետներում ինչ-ինչ հարցեր լուծող շատ պրագմատիկ մի եվրոպացուց էլ։ Որը ասում էր. «Սա պետք է բացատրեք ձեր իշխանություններին»։

Միակ բանը, որ նշածս եվրոպացին այդպես էլ չկարողացավ հասկանալ, այն էր, որ Հայաստանում այսօր իշխողները մերը չեն։ Իր ամբողջ փորձով ու գիտելիքով հանդերձ այդ միտքը նա չկարողացավ մարսել»։