կարևոր
2965 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 14:50
Քաղաքական

Իր իշխանությունը պահելու համար Նիկոլն ինչպես Արցախն է հանձնում, այդպես էլ բոլորի տունն է հանձնելու․ Գոռ Սարգսյան

Մենք այս մարդկանցից պահանջելու ոչինչ չունենք, մենք այստեղ եկել ենք, որ ցույց տանք, որն է մեր ակցիայի նպատակը, ուզում ենք ցույց տանք, որ այս մարդիկ 100 օր է լուռ են, որ այս մարդիկ լվացել են իրենց ձեռքերը Արցախից։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը։

«Ինչքան էլ ուզում են ներկայացնել, որ Արցախի անվտանգությունը պատկանում է այլ երկրի, այս մարդիկ պատասխանատու են  120․000 մեր հայրենակիցների համար, որպես  իշխանություն, պատասխանատու են մեր հայրենիքի համար, սակայն նրանք լուռ են։ Ինչ են անում այս մարդիկ՝ այս մարդիկ բոլորին մեղադրում են, բացի իրենցից, մեղավոր են նախկինները, մեղավոր է տատանվող և փլուզվող աշխարհը, չգիտես ինչու ամբողջ աշխարհում ճգնաժամերից էլ կա օգուտներ, բացի Հայաստանից, մենք միշտ պետք է ծնկի գանք, վերջերս էլ Նիկոլ  Փաշինյանը ասեց, որ կա 5-րդ շարասյուն և հենց այդ շարասյան պատճառով է, որ այսօր այս վիճակում ենք։ Նախ եթե ունենայինք  նորմալ իշխանություն, ապա իշխանությունը 5-րդ շարասյան մասին, եթե կա այդպիսին, հայտարարում են 5-րդ շարասյունը բռնելուց հետո։ Սա ևս փաստ է, որ կամ այդպիսի բան չկա, կամ այս մարդիկ անզոր են, կամ էլ ուղղակի քաղաքական շահարկման թեմա են տալիս, և Նիկոլ Փաշինյանի դեմ չոքած ՔՊ-ականները ուղղակի սարքել են քաղաքական թեմա և ամեն առիթի դեպքում խոսում են 5-րդ շարասյունից»,- ասաց նա։

Դաշնակցականի խոսքով՝ եթե կա 5-րդ շարասյուն, ուրեմն նրանք նստած են կառավարությունում․

«Նիկոլ Փաշինյանի անցած կյանքը թե մինչև 2018թ․-ի հայտարարությունները, թե 2018 թ․-ից հետո վարած քաղաքականությունը չի բխում հայ ժողովրդի շահերից։ Ինչպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի լուծման բանաձև է առաջարկում մի քանի ամիս առաջ և այսօր այդ նույն բանաձևը ՀՀ-ին ուզում է պարտադրել Ալիևը։ Թող դատախազությունը ուշադրություն դարձնի այս հանգամանքին։ Ի՞նչպես է ստացվում, որ դուք խոսում եք խաղաղությունից, մի բանաձևից, որի արդյունքում Հայաստանը կստանա խաղաղություն, բայց Ադրբեջանը այդ նույն բանաձևը ասում է, որ ես ձեզ պետք է պարտադրեմ, սա խաղաղություն չի, սա թշնամու առաջ գնալ և չոքել է, թշնամուն Հայաստանի Հանրապետություն մտցնելն է, սա թշնամու օրակարգը մեր երկիր մտցնելն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնաց ՀՀ վարչապետ Հայաստանի Հանրապետությունը չի լինելու, այդ ժամանակ նորից քարոզչական թեզերով կմեղադրեն նախկիններին, 5-րդ  շարասյանը կմեղադրեն, կասեն ինչ մեղք ուներ այս հայվանը, հարիֆը, իրականում  նա հայվան չի, հարիֆ չի, այս մարդը անհայրենիք է ու եկել է մեր հայրենիքը տա թշնամուն։ Եթե Դուք իրականում դավաճաններ չեք, չեք եկել հայրենիքը հանձնելու, ապա ձեր գործողությունները տանում են դրան, եթե դուք մի քիչ սիրում եք այս հայրենիքը, որը հարց է թե դուք հայրենիքի կոնկրետ որ հատվածն եք սիրում, որովհետև Սև լճի 30 տոկոսի համար դուք չեք պայքարում, Արցախի համար չեք պայքարում։ Սեպտեմբերի 13-ից մեր թշնամին մտել է մեր ինքնիշխան տարածք, ասեք մի գործողություն, որը արել եք ու ուզում եք թշնամուն դուրս շպրտեք մեր ինքնիշխան տարածքից։ Եթե Դուք մնաք թշնամին ոչ թե մնալու է, այլ առաջ է  գալու։ Վերցնելու են գյուղեր, պարտադրելու են իրենց ցանկությամբ միջանք, պարտադրելու են, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, մեծ հաշվով չեն պարտադրելու, քանի որ դա ձեր ցանկությունն էլ է, որովհետև դուք ուղիղ հայտարարում եք, ես ինձանից բաներ չեմ հորինում, ընդդիմադիրները իրենցից բաներ չեն հորինում, ինչքան էլ մանիպուլացնեք, խոսում եք ապօրինի գույքից, բա դուք հենց դրա համար եք եկել իշխանության, պարզվեց, որ դուք եկել եք Արցախը հանձնելու համար։ Դուք մեր բոլոր հայրենակիցներին խաբեցիք ու եկաք իշխանության, դուք պարտավոր եք այդ խնդիրները լուծելու, դուք հենց դրա համար եք եկել, բայց ոչ, պարզվեց, որ դուք եկել էիք Արցախը հանձնելու համար։ Այս 100 օրվա ընթացքում այս իշխանությունները լուռ են մնացել, լուռ են այն դեպքում, երբ մեր 120․000 հայրենակիցներ զրկված են տարրական կրթությւան իրավունքից, զրկված են նորմալ ապրելու իրավունքից և նրանք համեմատում են այս հայրենակիցների համար կա պայքարելու, մյուսների համար չկա պայքարելու։ Իսկ դուք վստահ եք, որը Նիկոլը կպայքարի ձեր համար, ես վստահ եմ որ՝ ոչ։ Իր իշխանությունը պահելու համար ինչպես Արցախն է հանձնում, այդպես էլ բոլորիդ տունն է հանձնելու։ Եթե Նիկոլ մնաց վարչապետ, չի լինելու Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա։