կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-16 20:56
Քաղաքական

Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց. Գոռ Սարգսյան

Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց. Գոռ Սարգսյան

Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց. մանրամասնում է ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը:

Հավելենք՝ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադառնալով թեմային նշել է. «Հիշում եք հայտնի «պապիկ ծեծողների» դեպքը։

Գիտե՞ք վերջում ինչ եղավ։ Գործը կարճվեց, դատարանում տղաների վրա դրված ծանր հոդվածը, որով հինգ երիտասարդ կալանավորվել էին, փոխվեց։

Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր։

Բայց արդյունքում հինգ երիտասարդ կալանավորվեցին Դիմադրություն շարժման ամենակտիվ փուլում, կալանքի տակ անցկացրեցին 3֊5 ամիս, նրանց մասին ամենասարսափելի նյութերը տարածեցին իշխանավորները ու ոչինչ այդպես էլ ապացուցել չկարողացան»։

Մանրամասն՝ տեսանյութում: