կարևոր
4837 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 20:54
Հասարակություն

Ռուս խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշենի շրջաններում

Ռուս խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշենի շրջաններում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։

ՌԴ ՊՆ տեղեկագրի համաձայն՝ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշենի շրջաններում։ Տուժածներ չկան։

Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Մարտունու շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա է անցկացվել։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք։