|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։
Տվյալ փաստերով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Ռուս խաղաղապահների կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը:
Ապահովվել է մարդասիրական բեռով ՌԽԶ-ի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս – Ստեփանակերտ երթուղով։