|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ռուսաստանի արտգործնախարարն արձանագրել է Լաչինի միջանցքով քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտությունը։
Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծումը նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի սահմանին:
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է` դրա գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Սա նշանակում է բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն»,- ասել Է Լավրովը:
Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները Երևանի և Բաքվի հետ շփումներում փորձում են հասնել նրան, որ ապահովվի Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունը։