կարևոր
6190 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 14:25
Քաղաքական Սփյուռք

Սփյուռքի համար Արցախը և մեր հայրենական հողերի վերականգնման հարցերը միշտ եղել են և պետք է մնան առաջնահերթություն․ Ալեքս Մանուկյան

Այս համագումարը շատ կարևոր և ոգևորիչ ժողով էր մեր կառույցներում և ընդհանրապես հայ երիտասարդության համար։ Սփյուռքի համար Արցախը և մեր հայրենական հողերի վերականգնման հարցերը միշտ եղել են և պետք է մնան առաջնահերթություն։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդական համագումարի աշխատանքների և արդյունքների ամփոփման մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Ամերիկայի արևմտյան շրջանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Ալեքս Մանուկյանը։

«Միշտ Սփյուռքը պետք է վառ պահի արժանապատիվ ազգային օրակարգները մեր շրջանների մեջ և ինձ համար շատ տպավորիչ էր տեսնել, որ մեր Սփյուռքի երիտասարդ ղեկավարները նույն օրակարգով էին շարժվում և հայրենիքի երիտասարդները նույնպես։ ՀՅԴ-ն Գարեգին Նժդեհի շնչով պետք է շարունակի իր պայքարը և հաղթահարի այս շատ դժվարին օրրեը, որի միջով անցնում է հայ ազգն ու հայրենիքը։ Ինչպես ասեցի Սփյուռքը միշտ Արցախի և ազգային արժանապատիվ օրակարգերի թիկունքում կկանգի։  Մենք մինչև այսօր կշարունակենք և պետք է շարունակենք այս պայքարը հանուն Արցախի, հանուն Սյունիքի և հանուն ամբողջական Հայաստանի և ոչ մի բան չպետք է մեզ շեղի այս օրակարգից»,- ասաց նա։