|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը:
Հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել:
Հանձնաժողովից նշել են, որ հանդիպման համար մեծամասնություն չի ապահովվել, և ոչ մի հանդիպում չի նախատեսվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ և այդ մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը: