|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած լուրը, թե Նիդերլանդների (Հոլանդիա) խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, չի համապատասխանում իրականությանը:
ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը Yerkirmedia-ի հետ ունեցած հեռախոսազրույցում հանգամանալիորեն ներկայացրել է եղելությունը:
Նշենք միայն, որ թյուրիմացության պատճառ կարող էր դառնալ լուրն այն մասին, որ փետրվարի 16-ին Նիդերլանդների Քրիստոնեական Միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: