կարևոր
5734 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-03 11:40
Քաղաքական Տարածաշրջան

Բաքվի եւ Երեւանի միջեւ նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի հակամարտությունը

Բաքվի եւ Երեւանի միջեւ նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի հակամարտությունը

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի անհաջողությունները խախտել են տարածաշրջանում հաշվարկները, գրում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի վեցշաբաթյա հակամարտությունը։ Այդ ժամանակվանից հավասակշռությունն էլ ավելի է փոխվել Ադրբեջանի օգտին։ Հայկական բանակը չի համալրել իր զորքերն ու սպառազինությունները, քանի որ Ռուսաստանին՝ նրա հիմնական զենք վաճառողին, մատակարարումները չեն բավականացնում։ Ադրբեջանն, ընդհակառակը, թափ է հավաքում։ Նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակին, այն ավելի լավ է հագեցած եւ աջակցություն ունի Թուրքիայից։ Բաքվի քաջալերել է նաեւ ադրբեջանական գազի եվրոպական բարձր պահանջարկը։

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թվականի զինադադարից հետո Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայել Ղարաբաղում, ինչպես նաեւ ուժեղացրել է իր սահմանապահ ուժերն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք 44-օրյա պատերազմից հետո դարձել են նոր առաջնագիծ։ «Գաղափարն այն էր, որ նույնիսկ փոքրաթիվ ռուսական կոնտինգենտը կզսպի Հայաստանի վրա հարձակումները, քանի որ Բաքուն լարված կհետեւի Մոսկվային»:

Սակայն ուկրաինական պատերազմից հետո այդ հաշվարկները չիրականացան։ «Ռուսական ուժերը չկարողացան կանխել անցած տարի տեղի ունեցած մի քանի բռնկում։ Մարտին եւ օգոստոսին ադրբեջանական զորքերը նոր տարածքներ,  այդ թվում ռազմավարական բարձունքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում։ Սեպտեմբերին ադրբեջանական զինվորականները Հայաստանից տարածք գրավեցին։ Հարձակումները դառնում էին ավելի ու ավելի արյունալի»,- նշում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Փորձագետները պնդում են, որ ուկրաինական պատերազմը ստվերում է թողել  հայ-ադրբեջանական բանակցությունները։ Նրանց տեղեկություններով՝ անցյալ տարվա վերջին Մոսկվան ընդունել է ԵՄ հանրագիրը՝ հույս ունենալով, որ այն կուժեղացնի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Սակայն, Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո, Մոսկվան Բրյուսելի միջնորդությունը համարեց ռուսական ազդեցությունը զսպելու եւս մեկ փորձ, եւ ինչպես արեւմտյան մայրաքաղաքները չէին փորձում նրանց հակառակը համոզել, Կրեմլը հրաժարվում է միջամտել:

«Շրջանառության մեջ է դրվել համաձայնագրերի երկու նախագիծ․ մեկը մշակել է Ռուսաստանը, մյուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ Արեւմուտքի աջակցությամբ»,- նշվում է զեկույցում՝ մանրամասնելով, որ փաստաթղթերից յուրաքանչյուրը վերաբերում է կապի եւ առեւտրի ուղիների վերականգնմանը եւ հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը՝ դեռ չսկսված գործընթացից առանձին թողնելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։

«Հայ-ադրբեջանական նախագիծը, որին աջակցում է Արեւմուտքը, ավելի հեռանկարային է, մասամբ այն պատճառով, որ այն մշակել են հակամարտող կողմերը»,- կարծիք են հայտնում փորձագետները՝ ընդգծելով նաեւ, որ անհասկանալի է, սակայն, թե ինչպես կարձագանքի Մոսկվան, եթե այն համաձայնագիրն ընդունվի։

Մյուս կողմից, ըստ միջազգային ճգնաժամային խմբի, թեեւ կողմերը փորձում են համատեղ նախագիծ մշակել, սակայն նրանց մոտեցումները դեռ շատ հեռու են իրարից։

«Բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքում են, եւ Ադրբեջանը հնարավոր գործարքից ավելի շատ կշահի, հատկապես ռազմական եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից, քան եթե փորձի այդ նպատակներին հասնել ռազմական ճանապարհով»,- ասում են փորձագետները՝ զգուշացնելով, որ վտանգը կայանում է նրանում, որ բանակցությունները ոչնչի չեն հանգեցնի, չեն հանգեցնի արդյունքի, եւ կամ հերթական ռազմական հակամարտությունը կկործանի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արեւմուտքի հովանավորվող ճանապարհները, եւ Ադրբեջանը կվերցնի ուժով այն, ինչ կկարողանա»: