Միասին կարող ենք
կարևոր
370 դիտում, 50 րոպե առաջ - 2026-05-10 17:30
Հասարակություն

Մարտունեցու նման ջերմ ողջունենք մեր քաղաքական թիմին՝ ի դեմս Նախագահի․ Արման Ղազարյան

«Իմ դիմացի շենքում գտնվող առ ոչինչները փորձեցին ևս մեկ անգամ իրենց քաղաքական ճղճիմությունը ցույց տալ՝ չտրամադրելով այս դահլիճը, կարծելով թե մենք ձախողելու ենք, բայց ձեր ներկայությունը արդեն իսկ ապացուցում է, որ մենք մեր նպատակին հասնելու ենք»,- Մարտունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։  

«Ձեր հետ անմիջական քննարկումներով մշտապես վեր ենք հանել մեր համայնքին հուզող խնդիրները և դրանք մեր անունից պարբերաբար բարձրաձայնել եմ հնարավոր բոլոր եղանակներով: Ազգային ժողովի ամբիոնից պահանջել եմ շուտափույթ լուծումներ մատնանշելով մեր հազարավոր գյուղացիներին հուզող խնդիրները և դրանք լուծելու վրա վերաբերյալ հենց իրենց խոստումները և մեր տեսլականները: Խոստացել է ներդնել գյուղատնտեսական ամբողջական ապահովագրման ծրագիր: Ամբողջությամբ ձախողված է, չկա: Գյուղացու եղած խնդիրները գնալով ծանրանում են․ մթերում և իրացում, ոռոգման ջրի բարձր սակագներ, դիզվառելիքի, որակյալ սերմերի, պարատանյութների, թունաքիմիկատների, առանց այն էլ բարձր գների շարունակական աճ, անվտանգային պարզ խնդիրներ և այլն: Սա է պատճառը, որ մշակվող ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը, հատկապես լեռնային և սահմանամերծ բնակավայրերում օր-օրի կրճատվում է անգամներով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։