Միասին կարող ենք
կարևոր
736 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-10 14:24
Քաղաքական

Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիևը՝ եվրոպացի դիտորդներին

Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիևը՝ եվրոպացի դիտորդներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ որոշ քաղաքական ուժեր Հայաստանում «ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով»:

Կովսական (Զանգելան) այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը զգոնության կոչ է արել, ինչպես նաև հնչեցրել է մեղադրանքների հերթական չափաբաժինը հայկական կողմի հասցեին, հայտարարելով, մասնավորապես, 60 հազար հեկտար անտառային ֆոնդի ոնչացման մասին։

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ հավելել է, որ պետք չէ պաշտպանել Հայաստանն Ադրբեջանից, քանի որ վերջինս հասավ նրան, ինչ ուզում էր։

«Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն:

Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։

Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։

Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»,-նշել է Ադրբեջանի նախագահը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում, դեռևս կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական ​​մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ։

Ինչին ի պատասխան ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել էր.

«Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ»։