|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սյունիքի մարզում տեղի են ունեցել Հաղթանակի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներ: Կապանում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության բացման հարցերով զբաղվող ՌԴ ԱԳՆ առաջնագծային խմբի դիվանագետները մասնակցել են Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում կազմակերպված հիշատակի ակցիաներին՝ ծաղիկներ խոնարհելով Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ-ի դեսպանատնից։
Մայիսի 9-ին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ սահմանապահ ջոկատի տարածքում տեղի է ունեցել հանդիսավոր շքերթ: Միջոցառմանը հրավիրված են եղել զինծառայողների ընտանիքների անդամներ, վետերանական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայրենակիցներ:
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Հաղթանակի օրվա առթիվ ռուս դիվանագետները տեղի հանրության ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են խոնարհել նաև Կապանի «Բաղաբուրջ» հուշահամալիրի զինվորական հուշարձանին և քաղաքի կենտրոնական պուրակում գտնվող Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին: