|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Նունուֆար Կ․-ն և հայտնել, որ ժամը 07։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 54 հասցեում սեքսուալ բնույթի գործողություն իրականացնելու համար գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն անծանոթ անձը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Առնակ Խ․-ն։Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինը նույն օրը ժամը 07։20-ի սահմաններում նշված հասցեից ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Առնակ Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։