|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 7-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Գոռ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ին Երևանի Շիրազի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Մ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 1994 թ. ծնված Հարություն Տ.-ն, ով ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: