|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Այսօր ժամը 12:10-ին հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։
Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։ Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս։
Հետո դարձավ անհասանելի ու այդպես էլ չզանգահարեց։ Ես էլ զանգում եմ՝ մինչև հիմա անհասանելի է։ Տեղեկություն ունեցողներին խնդրում եմ ինձ տեղյակ պահել - չլինի թե քաղաքացուն 72 ժամով ձերբակալել են ու մնացել է մենակ»։