|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզւոմ են՝ Գեղամասարում։
«Խնդիրները և՛ տնտեսական են, և՛ անվտանգային, հարևանը աչք ունի այս տարածքների վրա, երբ ասում է Արևմտյան Ադրբեջան, այս տարածքները նկատի ունի․․․ Մենք կարող ենք հաղթահարել երկրի առջև ծառացած սպառնալիքները։ Այստեղ պետք է ստեղծել աշխատատեղեր․․․ Ինձ զեկուցել են, որ այստեղից արտագաղթ է սկսվել։ Եվ եթե իշխանությունը ոչինչ չի անում, ուրեմն իսկապես մտածում է, որ սա կարող է Արևմտյան Ադրբեջանի մաս դառնալ, ավելի հեշտ է լինելու հետո պայմանավորվելը, եթե այստեղ մարդ չապրի, Մեր խնդիրը հակառակն է՝ բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն»,- Գեղամասարում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։