|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դաշնակցությունը երբեք ավելորդ խոստումներ չի տալիս, ասում է այն, ինչ իրագործելու է: Այս մասին Խնուշինակ համայնքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Արցախի ԿԿ նախագահ, ՀՅԴ համամասնական ցուցակով ներկայացված պատգամավորության թեկնածու Արթուր Մոսիյանը:
«Որոշ թեկնածուներ այս շրջանում անիրական խոստումներ են տալիս, խոսում են աշխատավարձերի, թոշակների բարձրացման մասին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Արցախի և ՀՀ աշխատավարձերի համակարգերը փոխկապակցված են և այդ պատճառով էլ հնարավոր չեն էական տարբերություններ: Տարբեր ծրագրերի շրջանակներում արտոնությունները, հավելավճարները իրատեսական են, որի մասին մեր ծրագրում նշվում է:
Կարող ենք ասել, որ խոստումներ տալու առումով մեր ծրագիրը մրցունակ չէ, իսկ իրականության առումով՝ մրցունակ է: Դաշնակցությունը միայն մի խոստում կարող է տալ՝ երբեք ժողովրդին չխաբել»,- ասել է Արթուր Մոսիյանը: