|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայաստանը մրցակցային առավելություն կունենա տարածաշրջանում, եթե դառնա արդյունաբերական երկիր։ Ադրբեջանը նավթի ու գազի վրա է կառուցել ամեն ինչ, Վրաստանը՝ փայլուն աշխարհագրություն ունի, դրա վրա է կառուցում, տրանզիտի վրա․ մենք այդպիսի տրանզիտային աշխարհագրություն չունենք, չունենք նավբթ ու գազ։ Ուրեմն պետք է արդյունաբերական երկիր դառնսանք»,- Գավառ քաղաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր մրցակցային առավելությունը նրա մեջ է, որ ունենք կիրթ, գրագետ ու աշխատասեր ժողովուրդ․ չպետք է դառնանք ծառայությունների երկիր։ Ամեն ինչ իր տեղն ունի, բայց արդյունաբերությունը լրիվ ուրիշ որակ է հաղորդում երկրին։ Սրա՛ն պետք է հասնենք։
Ձեզ մոտ աշխատող գործարան չկա։ Առանց պետական աջակցության, այստեղ ներդրումներ չեն լինելու քիչ են լինելու։ Երևանում կներդնեն, ժողովուրդը կտեղափոխվի Երևան, էնտեղ կաշխատի, և մենք ունենալու ենք քաղաք-պետություն մոդել, որը լավ մոդել չէ։
Պետք է պետությունն արտոնություններ տա․ 2-3 գործարան Մարտունիում, նույնքան էլ Քյավառում անպայման պետք է կառուցել․ սա առաջնահերթ է լինելու, և նաև կբեռնաթափի Երևանը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։