Միասին կարող ենք
կարևոր
541 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-10 12:56
Սպորտ

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում

Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում

Իտալիայում ընթացող Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Նախավերջին խաղափուլում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը հաղթել է 2613 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Լեոն Լյուկ Մենդոնկային: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Վերջին խաղափուլից առաջ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:

Հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյանը և գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն ունեն 6.5 միավոր:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 5.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր:

Վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ Հայաստանի ժամանակով 11:30-ին: